Գեւորգյանի մարտարվեստների Դպրոց

Կունգֆու-ի դպրոցը կյանքի դպրոց է...

Գեւորգայն Գեւորգ` դպորցի հիմնադիր եւ կունգֆուի վարպետ

Ուսուցիչը

E-mail: gevorgyan.school@gmail.com

Կունգ ֆու-ն ինձ համար իմ կյանքի ապրելակերպն է` մարմնի եւ հոգու աղոթք…

 

1983 թ-ից առ այսօր զբաղվում եմ արեւելյան ավանդական մարտարվեստներով, ուսումնասիրել եւ ուսուցանում եմ Տիբեթյան ՏԵՍԿԱՈ եւ Վինգ Չուն դպրոցների կունգֆու, ինչպես նաեւ բիոէներգետիկայի հետ աշխատանքի մեթոդներ: Չեմ զբաղվում “դան”-երի, “գոտիների” եւ “սերտիֆիկատների” հավաքածուների հավաքմամբ եւ կարծում եմ որ վարպետության գնահատականը տալիս են անձամբ ինձ իմ աշխակերտները եւ ուսուցիչները:

Մեզ հետ կարող եք կապվել.

Հետագիծ`

1983-1987 թթ.

Կազմել էինք արեւելյան մարտարվեստների երկրպագու համախոհների մի խումբ, որոնց հետ ինքնուրույն զբաղվում էինք Արեւեյլան տարբեր մարտարվեստների ուսումնասիրմամբ եւ պարապմունքներով:

1987-1990 թթ.

1987թ. Հանդիպեցի առաջին Ուսուցչիս` Վինգ Չուն մարտարվեստի վարպետ, մասնագիտությամբ պատմաբան չինացի Ուսուցիչ Չան-ի հետ, որը եւ ինձ ծանոթացրեց այս մարտարվեստի հետ: 8 ամիս մենք պարապեցինք Հայաստանում, ապա հաջորդող 4 տարիների ընթացքում ես շարունակաբար այցելում էի նրա անհատական սեմինարներին Մոսկվայում: 

1989-1990 թթ.

Ծանոթացա Շոտոկան կարտեի վարպետ Արմեն Միսակյանի հետ, որի հետ շարունակեցինք աշխատել Արեւելյան մարտարվեստների ուսումնասիրությունների ոլորտում: Արմենի հետ էր, որ 1990-ին Սոչիում Հատհա յոգայի դասընթացների ժամանակ ծանոթացա իմ երկրորդ Ուսուցչի` տիբեթցի Վարպետ Յու.ն. Մանխոեվի (ռուսկան անունը) հետ: 

1990-1993

Այս երեք տարիներին պարբերաբար մասնակցում էինք Տիբեթյան կունգ-ֆու-ի ՏԵՍԿԱՈ ոճի դասընթացների Սոչիում Յու.Ն. Մանխոեվի մոտ: Միաժամանակ կամավորական ջոկատների կազմում Հայաստանում եւ ԼՂՀ-ում մասնակցում էի մարտական գործողությունների:

1991-1996 թթ.

Վինգ Չունի վարպետ Արշամ Կարապետյանի հետ աշխատում էինք այս մարտաոճի ոլորտում կատարելագծվելու ուղղությամբ:

1993

1993թ.-ին զոհվեց Արմեն Միսակյանը եւ ես մեկնեցի Ռուսաստան, որտեղ` որոշակի փորձություններից հետո պատիվ ունեցա լինել Մանխոեվի դպրոցում: Ուսուցիչ Մանխոեվն էր, որի մեծագույն վարպետության հետ իմ շփումը ինձ վերջնականպես   ուղղեց դեպի Արեւելքի իմաստության անավերջ ճանաչման ուղին: Այստեղ իմ ուսուցումը   շարունակվեց մինչև 1993թ. և ժամանակավորապես դադարեց, երբ ես ստիպված եղա վերադառնալ Հայաստան պատերազմական գործողությունների թեժացման պատճառով:

1993-1994 թթ.

Մասնակցում էի մարտական գործողությունների, միաժամանակ ուսուցանելով հատուկ զորքերի մարտիկներին:

1994-1995 թթ.

Ընդունվեցի Բարձրագույն սպայական ակադեմիա, որտեղ եւ ծանոթացա  Ուսուցչիս Լեվոն Մոսինյանի հետ: Ուսուսիչ Մոսինյանն էր, որ կատարելագործեց ինձ Վինգ չուն կունգ-ֆուի ոլորտում, ուսուցանեց բիոէներգետիկա, թայչի, խորքային Շիացու,  եւ տվեց ինձ կունգ ֆու-ի վարպետի կոչում: Իրեն ես կարող եմ այսօր անվանել իմ  ուսուցիչ  և հոգևոր Հայր: Նա էր, որ իր օրինակով ինձ ուսուցանեց թե ինչ է տիեզերական Սերը:

1996-1997 թթ.

1996թ. Մեկնեցի Ուկրաինա, որտեղ մասնակցեցի Մարտարվեստների Հասարակական Ասոցիացիայի հիմանդրման աշխատանքներին եւ վերսկսեցի կունգ ֆու-ի ուսուցման աշխատանքները:

1997-2002 թթ.

Թողել եմ մարտարվեստներ ուսուցանելը եւ զբաղվել եմ ձենարկատիրական գործունեությամբ:

2002-2005թթ.

Երկար ընդմիջումից հետո Կալինինգրադում վերսկսեցի դասավանդել կունգ-ֆու եւ վարել թեմատիկ սեմինարներ մարտարվեստների եւ բիոէներգետիկաիյի ոլորտներում, միաժամանակ շարունակելով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

2005-2008 թթ.

Վերադարձել եմ Երեւան եւ հիմնադրել մի շարք ձեռնարկատիրական նախաձեռնություններ այստեղ, սակայն 2008-ին դադարեցի զբաղվել բիզնեսով եւ վերսկսեցի աշխատանքներս Արեւելյան մարտարվեստների ոլորտում:

2008 թ - առ այսօր

Զբաղվում եմ հասարակական գործունեությամբ եւ Արեւելյան մարտարվեստների դասավանդմամբ եւ ուսումնասիրություններով: